Երեկ Ռումինիա — Արգենտինա ընկերական խաղի ժամանակ անսպասելի իրեն վատ է զգացել հարավամերիկացիների առաջատար Լիոնել Մեսսին։ Դա տեղի է ունեցել արդեն 8-րդ րոպեին, թեև Մեսսին կարողացել է խաղալ մինչև վերջ։
Խաղից հետո Մեսսին ասել է, որ սրտխառնոց է ունեցել, սակայն, ըստ ֆուտբոլիստի, դա իր մոտ հաճախ է լինում։
Տեղեկացնենք, որ խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։