տուն Սպորտ Մեսսին իմ սերնդի գլխավոր աստղն է. Գյունդողան

Մեսսին իմ սերնդի գլխավոր աստղն է. Գյունդողան

165
0

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: Այս մասին գրում է armsport.am-ը:

«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա բացառիկ որակների է տիրապետում: Նա տաղանդ ունի, որը խաղադաշտում ցուցադրելը նրան միշտ հաջողվում է:

Մեսսին միշտ բնազդաբար կայացնում է ճիշտ որոշումներ: Նա մրցակիցների դեմ գերազանց օգտվում է իր արագությունից, ինչպես նաև գերազանց եզրափակել գիտի: Վերջ ի վերջո, ոչ ոք չունի այնքան որակներ, որքան Մեսսին:

Նա իմ սերնդի գլխավոր աստղն է ու ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Հուսով եմ՝ կկարողանանք դեռ մի քանի տարի էլ դիտել նրա խաղը»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերել Goal-ը: