Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ալմերիայի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ, կատալոնական ակումբում Լա լիգայում խփած գոլերով հավասարվել է այդ ակումբի լեգենդ Սեսար Ռոդրիգեսի ցուցանիշին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Ներկայում երկու ֆուտբոլիստների հաշվեկշռում էլ կա 223 գնդակ։ Բացի այդ, Մեսսին Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում է։ Արգենտինացին 28 գնդակ է զիջում առաջին հորիզոնականում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին առաջատար Տելմո Սարային։ Երկրորդ տեղում Ուգո Սանչեսն է (234 գոլ), երրորդում՝ Ռաուլը՝ 228 գոլ, չորրորդում Դի Ստեֆանոն (227)։
Բացի այդ, նախօրեին Մեսսին գերազանցել է Ուգո Սանչեսի ռեկորն արտագնա խաղերում խփած գոլերի քանակով (100 գոլ)։