«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գտնվում է հիանալի մարզավիճակում: Այս մասին հայտնում է El Larguero-ն՝ մեջբերելով լրագրող Մանու Կարեոնոյին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չորեքշաբթի օրը 32-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել մարզումները կատալոնացիների ընդհանուր խմբում և մարզվել է անհատական ծրագրով: Արգենտինացին անհանգստություն է զգացել ազդրի մկաններու, և ակումբը կարող է պահել նրան 28-րդ տուրի «Մալյորկայի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 13-ին:
Ըստ աղբյուրի, «Բարսելոնայի» ավագը գտնվում է կատարյալ մարզավիճակում: Ավելին, ուրբաթ օրը նա մարզվելու է թիմի հետ:
2019/20 մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 31 հանդիպում, խփել 24 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: