Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին, հաղորդում է Sky Sports-ը:
«Դժվար է խոսքեր գտնել այս տղայի համար: Նա 6 «Ոսկե գնդակ» է նվաճել և կարող է մի քանիսն էլ նվաճել: Շատերը սովորել են, որ Մեսսին պետք է հրաշքներ կատարի դաշտում և չեն գնահատում նրա տաղանդը: Այս մասին գրում է armsport.am-ը։
Լեոն ֆենոմեն է, ով դեռ երկար կմնա ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է ֆրանսիական ակումբի առաջատարը:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017-ին «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ: Տրանսֆերի արժեքը կազմեց 222 միլիոն եվրո: