տուն Սպորտ Մեսսին ամռանը կլքի Բարսելոնան. Punto Pelota

Մեսսին ամռանը կլքի Բարսելոնան. Punto Pelota

219
0

hi-res-450224383-lionel-messi-of-fc-barcelona-looks-on-during-the-uefa_crop_north

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կլքի կատալոնական ակումբը: Այս մասին Punto Pelota հաղորդման ժամանակ ասել է լրագրող Ֆրանսուա Գալյարդոն: Այս սենսացիոն հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ է հանդիսացել սոցիալական ցանցերում:

Գալյարդոն պատմել է, որ Մեսսիի ներկայացուցիչները սեպտեմբերին բանակցություններ է վարել կատալոնական ակումբի հետ՝ աշխատավարձի բարձրացման հարցով, քանի որ արգենտինացին դժգոհել է, որ թիմի բրազիլացի նորեկ Նեյմարը ստանում է 17 մլն եվրո, ինչը ավել է Մեսսիի աշխատավարձից: Նշվում է, որ կողմերը գրեթե եկել էին համաձայնության, սակայն մեկ ամիս անց ակումբը հրաժարվել է գնալ այդ քայլին:

«Մեսսին արդեն որոշում կայացրել է: Ավելին, նա արդեն բանավոր համաձայնության է եկել իր նոր ակումբի հետ: Կարող եմ ասել, որ այդ ակումբը ներկայացնում է մի երկիր, որը մոտ է Իսպանիային»,- ասել է լրագրողը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here