«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ամռանը մերժել է Մադրիդի «Ռեալին», Մյունխենի «Բավարիային», Լոնդոնի «Չելսիին»: Այս մասին հաղորում է El Mundo Deportivo-ն:
Adidas ընկերությունը պատրաստ էր վճարել անհրաժեշտ գումարի կեսը` 125 միլիոն եվրո, որպեսզի նա տեղափոխվի վերոնշյալ երեք ակումբներից մեկը, որոնց հովանավորում է մարզական հանդերձանք արտադրող գերմանական ընկերությունը:
Նախկինում հաղորդվում էր, որ շահագրգռված ընկերությունն Adidas-ն է, սակայն ակումբների անունները չէին հաղորդվել: