տուն Սպորտ Մեսսիի ավագ որդին առաջին գոլն է խփել «Բարսայի» մանկապատանեկան թիմում (տեսանյութ)

Մեսսիի ավագ որդին առաջին գոլն է խփել «Բարսայի» մանկապատանեկան թիմում (տեսանյութ)

219
0

Տյագո Մեսսին` «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ որդին, իր առաջին գոլն է խփել կատալոնական ակումբի մանկապատանեկան թիմի կազմում:

Պատանի ֆուտբոլիստը, դարպասապահի հետ մեն-մենակ դուրս գալուց հետո, գրավել է մրցակցի դարպասը: Ինչպես և հայրը, Տյագոն խաղացել է 10 համարի ներքո:

Հիշեցնենք` Մեսսին ու իր կինը` Անտոնելան, մեծացնում են 3 տղաների: Նախորդ տարի Տյագոն դարձավ 7, Մաթեոն`4, իսկ Չիրոն`1 տարեկան:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

«Բարսելոնան», 19 խաղից հետո վաստակելով 40 միավոր, գլխավորում է իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: