Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը երկրպագուների կողմից ճանաչվել է Գերմանիայի 2013 թվականի լավագույն ֆուտբոիստ։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից։
Քվեարկության ժամանակ լոնդոնցիների կիսապաշտպանը ստացել է ձայների 30 տոկոսը։ Երկրորդ տեղում է հայտնվել Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը (17.5 տոկոս), երրորդը՝ մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերն է՝ 13.7 տոկոսով։
Օզիլն այս պատվավոր տիտղոսին է արժանանում երրորդ անգամ անընդմեջ։