տուն Սպորտ Ֆուտբոլ Մեսսին ինձ ավելի լավ մարզիչ դարձրեց. Մոուրինյո

Մեսսին ինձ ավելի լավ մարզիչ դարձրեց. Մոուրինյո

180
0

Պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքերն է ուղղել Մեսսիի հասցեին ու նշել, որ արգենտինացու շնորհիվ նա ավելի լավ մարզիչ է դարձել: Այս մասին գրում է vnews.am-ը:

«Ես միշտ ասել եմ, որ պարտական եմ ոչ միայն իմ խաղացողներին, այլ նաև այն ֆուտբոլիստներին, որոնց հետ չեմ աշխատել, բայց նրանք ինձ համար խնդիրներ են ստեղծել: Օրինակ՝ Մեսսին երբեք չի խաղացել իմ թիմերում, բայց շատ դեպքերում է ինձ մրցակից եղել: Նա ինձ ավելի լավ մարզիչ է դարձրել. նրա շնորհիվ ավելի լավ եմ սկսել պատրաստվել խաղերին, ավելի լավ եմ կարողացել կառուցել իմ թիմը:

Երբ ասում եմ Մեսի, ասում եմ նաև այն մեծ ֆուտբոլիստներին, որոնք խաղացել են իմ թիմերի դեմ»,– ասել է Մոուրինյոն EFE-ին տված հարցազրույցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here