Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է հեռանալ ակումբից, եթե թիմը նորից ձեռք չբերի Նեյմարին:
El Confidencial-ի տեղեկությունը փոխանցում է 168.am-ը՝ նշելով, որ Մեսին մտադրվել է ամռանը հեռանալ կատալոնական ակումբից, անկախ նրանից, որ նրա գործող պայմանագիրը թիմի հետ լրանում է 2021 թվականին: Նա պատրաստ է միտքը փոխել, եթե «Բարսելոնա»-ն հետ վերադարձնի բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացավ 2017 թվականին և միացավ ֆրանսիական ՊՍԺ-ին:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կազմում Մեսին մասնակցել է ընդհանուր առմամբ 31 խաղի և դարձել է 26 գոլի հեղինակ: