տուն Սպորտ Մեսեդեսն իր արշավային մեքենաների վրա կթողնի ի աջակցություն Շումախերի տեղադրված գրությունները

Մեսեդեսն իր արշավային մեքենաների վրա կթողնի ի աջակցություն Շումախերի տեղադրված գրությունները

82
0

rsz_g_1384840

«Ֆորմուլա 1»-ի «Մերսեդես» թիմի արշավորդներ Լյուիս Հեմիլթոնի և Նիկո Ռոսբերգի բոլիդների վրա կշարունակեն լինել այն գրությունները, որոնք տեղադրվել էին ի աջակցություն ավտոարշավի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Ալպերի լեռնադահուկային հանգստավայրում ստացած գլխուղեղի վնասվածքից հետո գերմանացի մարզիկն ընկել էր կոմայի մեջ:Սակայն հակառակ բժիշկների հոռետեսական կանխատեսումներին՝45-ամյա Շումախերը այս երկուշաբթի՝ հունիսի 16-ին գիտակցության է եկել և սկսել է ճանաչել իր հարազատներին:

«Քանի դեռ Միխայելը պայքարում է, նրան աջակցող գրություննրը կմնան «Մերսեդեսի» ավտոմեքենաների վրա», — թիմի ղեկավար Տոտո Վոլֆի խոսքերն է մեջբերում motorsport.com-ը: