տուն Քաղաքական Միջազգային Մեռյալ ծովը կփրկվի Կարմիր ծովի ջրերով. Նոր ջրամուղի կառուցման համաձայնագիրը ստորագրված է

Մեռյալ ծովը կփրկվի Կարմիր ծովի ջրերով. Նոր ջրամուղի կառուցման համաձայնագիրը ստորագրված է

191
0

Израиль.-Мертвое-море.-Фото.

Իսրայելը, Հորդանանը և Պաղեստինի ազգային ադմինիստրացիան համաձայնագիր են ստորագրել, որով պատրաստվում են ջրագիծ կառուցել Կարմիր ծովից դեպի Մեռյալ ծով` փորձելով վերջինին փրկել անհետացումից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Վերջին կես դարի ընթացքում Մեռյալ ծովի մակարդակն իջել է 25 մետրով: Այժմ այն չորանում է տարեկան շուրջ մետր հաշվարկով: Երկու ծովերը միացնելու գաղափարը քննարկվել է մեկ դար առաջ: Ջրամուղի երկարությունը կկազմի մոտ 180 կմ: Այն տարեկան շուրջ  100 մլն խորանարդ մետր ջուր կմատակարարի ոչնչացող ջրավազանին:

Պոմպակայանը կկառուցվի Իսրայելի և հորդանանի սահմանագծում, որտեղից ջուրը կմղվի երկու ծովերի միջև ամենաբարձր կետը, իսկ այստեղից այն ինքնահոսով կմատակարարվի դեպի Մեռյալ ծով: Փաստաթուղթը ստորագրվել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի գրասենյակում: Նախագծի իրականացման համար կծախսվի մոտ 300-400 մլն-ից մինչև 10 մլրդ դոլար (տարբեր փորձագետների հաշվարկով):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here