տուն Քաղաքական Միջազգային Մենք փոխեցինք ոչ միայն Վրաստանն, այլև նախկին ԽՍՀՄ տարածքը. Սաակաշվիլի

Մենք փոխեցինք ոչ միայն Վրաստանն, այլև նախկին ԽՍՀՄ տարածքը. Սաակաշվիլի

204
0

Mikhail Saakashvili

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին վստահության մանդատի համար: Երկրի ղեկավարն այս հայտարարությունն արել է Կվարելիում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ:

«Մենք փոխել ենք ոչ միայն Վրաստանը, այլև նախկին ԽՍՀՄ տարածքը. այն երբեք նախկինը չի լինի: Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր արել են դա: Երբ ասում են, որ Միշան Բաթումին, Թելավին, Կվարելին, Լազիկն է կառուցել, նոր վայրեր` հին քաղաքներում, դա, իհարկե, արել են կոնկրետ մարդիկ: Ես չեմ կարողանում աշխատել շինարարական տեխնիկայով, ոչ էլ առանձնապես ֆիզիկական աշխատանք եմ անում: Ամեն ինչ արել են կոնկրետ մարդիկ` մեր քաղաքացիները, այդ պատճառով ես շնորհակալ եմ իմ ժողովրդին, ով աջակցեց մեզ այդ պայքարում», — ասել է Սաակաշվիլին: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here