«Մենք ասում ենք՝ այսօր ժողովուրդն է իշխանություն: Նա կորոշի՝ Ամուլսարի հանքը շահագործվի՞, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ի՞նչ կլինի, եթե իշխանությունը հաշվի չառնի ժողովրդի կարծիքը, հանքն էլ շահագործվի: «Լավ բան չի լինի: Ո՞նց կարանք մենք ժողովրդին հաշվի չառնենք»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունը լուրջ փաստի առաջ է կանգնած՝ չի ուզում ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ ներդրողին նեղացնել:
Լրագրողները հիշեցրին՝ Գագիկ Ծառուկյանը ունի երկու հանք: Ի պատասխան նա ասաց, որ իրենք ցիանիդ չեն օգտագործում, այլ «ջրով են լվանում»: «Գնացեք ժողովրդին հարցրեք՝ եթե դա վնաս է ժողովրդին, մի րոպե չկասկածեք՝ դա չի աշխատի»,- պատասխանեց Ծառուկյանը: