Ղարաբաղյան հակամարտությունը ներկա փուլում հայ-ադրբեջանական շփման գծում գոյություն ունեցող լարվածության պատճառով ավելի մեծ ուշադրություն է պահանջում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրքհալտերը։
Նա նշել է, որ Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահության տարիներին աջակցելու է Մինսկի խմբին, որը զբաղվում է կարգավորման գործընթացով։
Շվեյցարացի նախարարի այս մտահոգությունը կապված է վերջին ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գոտում լարվածության մեծացման հետ, որի ժամանակ զոհվել են զինվորներ և կան վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։