«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մինչ մեր ընդիմադիր գործընկերները աշխարհացունց հետաքննություններ են անում և փորձում բացահայտել «նենգ» իշխանության դավադրւթյունները, մեր տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ընկերությունները փորձում եմ լուծումներ գտնել աշխատելու և աշխատատեղերը չկրճատելու համար:
Մենք պետք է սովորենք ապրել համավարակի պայմաններում, որովետև տնտեսությունը երկար ժամանակ կանգնեցնելու հետևանքները ավելի ծանր կարող են լինել:
Հետևեք պարետատան հրահանգներին և առողջ եղեք:
#կյանքը_համավարակի_օրերին»: