«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ատալանտայի» դեմ 24-րդ տուրի առաջիկա հանդիպումը:
«Մենք գիտենք այս խաղի կարևորության մասին: Մենք պետք է ներդնենք մեր ամբողջ ուժը հաղթելու համար, դա հեշտ չի լինելու: Մենք ունենք հիանալի թիմ: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք հաջորդ խաղերի համար պատասխանատվություն ստանձնելու համար:
Մենք պետք է պատրաստ լինենք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր, առանց մտածելու, թե որքան կարևոր է պահը: Կարիք չկա ավելորդ ճնշում գործադրել: Այս ամիսը մեզ համար շատ կարևոր կլինի»,- մեջբերում է Մխիթարյանին Football-italia-ն:
«Ատալանտա» – «Ռոմա» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ատալանտայի» հաղթանակը գնահատում է 1,81 գործակցով, «Ռոմայի» հաղթանակը ՝ 4, իսկ ոչ ոքին՝ 4,2:
Աղբյուրը`