«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում իր թիմի դիրքի մասին:
«Մենք գիտենք, թե ինչին ենք արժանի: Մենք չպետք է լինենք յոթերորդը կամ ութերորդը, ինչպես հիմա է: Մենք գիտենք, թե որտեղ պետք է լինենք և հավատում ենք, որ կարող ենք լինել ավելի բարձր տեղում մրցաշրջանի ավարտին»,- մեջբերում է Ժոզեին corsematin-ը։
Անգլիայի առաջնության առաջիկա տուրում «Տոտենհեմը» կխաղա «Վուլվհերեմփթոնի» հետ:
Աղբյուրը՝ armsport.am