տուն Քաղաքական Միջազգային Մենք չէինք պատրաստվում միացնել Ղրիմը․ Պուտին

Մենք չէինք պատրաստվում միացնել Ղրիմը․ Պուտին

98
0

DETAIL_PICTURE__48384645

Ռուսաստանը չէր պատրաստվում միացնել Ղրիմը, այս որոշումը կայացվել է տեղի բնակիչների տրամադրությունն իմանալուց հետո։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Որոշումը ես կայացրել եմ միայն այն բանից հետո, երբ պարզ էր մարդկանց տրամադրությունները։ Մենք չէինք պատրաստվում նման զարգացման»,- նշել է նա։ Պուտինի խոսքերով՝ առաջիկա տարիներին Ղրիմը կարող է դոտացիոն շրջանից վերածվել դոնոր շրջանի։ «Այս տարածքի տնտեսական ներուժը շատ մեծ է։ Կարծում եմ, որ առաջիկայում, մի քանի տարուց, հնարավոր է՝ նույնսիսկ ավելի շուտ, քան մի քանի տարուց, Ղրիմը դոտացիոն տարածքից վերածվի դոնորի։ Այնտեղ դրա համար բոլոր նախադրյալները կան», — ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ից հետո, երբ Կիևում տեղի ունեցավ իշխանափոխություն, Ռուսաստանը զորքեր մտցրեց Ղրիմ, գրավվեցին հիմնական պետական հաստատությունները, իսկ մարտի 16-ին արագացված կարգով իրականացվեց հանրաքվե, որով Ղրիմը մտավ ՌԴ կազմի մեջ։