Կառավարության հերթական նիստին վարչապետը հայտարարեց, որ հանրապետությունում ստեղծվել է ծանր վիճակ, քանի որ կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բարձրացել:
Կառավարության ղեկավարն ասաց, որ պարետատունը սահմանել է ոլորտային կանոններ և եկել են այն եզրակացության, որ դրանց պահպանումը կբերի վիրուսի կանխարգելմանը:
Վարչապետը նշեց երեք կարևորագույն գործոն, որոնցով պետք է պայքարել վիրուսի դեմ: «Դիմակ կրել, ախտահանել և լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Հանրային վարքագծի փոփոխությունը համարժեք կլինի համավարակի պայմաններին»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսի հետ համատեղ:
Վարչապետն ասաց, որ երեկ պարետատան նիստում քննարկել են, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնել վերահսկողությունը, որպեսզի բոլորն առանց բացառության կիրառեն կանոնները:
Հայկ Մագոյան