Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական ճգնաժամից հետո առաջին անգամ հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ նպատակով է ռուս զինվորականների թիվը ավելացվում Ուկրաինայի տարածքում, արդյոք ՌԴ-ն պատրաստվում է պատերազմի:
Այս հարցին ի պատասխան Վլադիմիր Պուտինը նկատեց, որ իրենք չեն պատրաստվում պատերազմական գործողությունների և ռուս զինվորականների ներկայության ավելացումը անվտանգության նկատառումներով է.«Մենք չենք պատրաստվում պատերազմել ուկրաինացի ժողովրդի հետ: Մեր զինվորականները պաշտպանում են մեր ռազմաբազանների անվտանգությունը, որոնց նկատմամբ վերջին շրջանում սպառնալիքները շատացել էին: Ուզում եմ նկատեք, որ ոչ մի կրակոց Ուկրաինայում տեղի չի ունեցել ռուս զինվորականների կողմից և մենք շատ խիստ կխոսենք նրանց հետ, ովքեր կփորձեն կրակել Ուկրաինայի ժողովրդի ուղղությամբ»,- ասաց Վլադիմիր Պուտինը` ավելացնելով, որ իրենք ոչ մի նպատակ չունեն Ղրիմը տեսնել ՌԴ կազմում և համոզված է, որ Ղրիմի ապագան կորոշի հենց տեղի բնակչությունը: