Հայաստանը մտադիր չէ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափերը: Այս մասին ITAR-TASS գործակալությանն ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով նախօրեին որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե ՆԱՏՕ-ն պատրաստվում է նոր ծրագիր առաջարկել, որով Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշնքի միջև համագործակցությունը կընդլայնվի:
«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր: Մենք մտադիր չենք դրանք փոխել, ընդայնել», — ասել է Բալայանը:
Հիշեցնենք, որ երեկ Der Spiegel-ը հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է համագործակցության նոր ծրագրեր ներկայացրել արեևլաեվրոպական երկրներին, մասնավորապես` Հայաստանին, Մոլդովային և Ադրբեջանին: