տուն Քաղաքական Միջազգային Մենք չենք պատրաստվում անդամակցել Մաքսային միությանը․ Ազարովը հանդես եկավ հանրահավաքում

Մենք չենք պատրաստվում անդամակցել Մաքսային միությանը․ Ազարովը հանդես եկավ հանրահավաքում

242
0

antifash marsh

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ միանալ Մաքսային միությանը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով իշխանության կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքին, որն այսօր կազմակերպվել է Կիևում՝ Եվրամայդանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

«Երկուշաբթի մենք ավարտում ենք Ռուսաստանի հետ բանակցությունները։ Դրա շուրջ շատ շահարկումներ կան։ Իբր մենք հանձնում ենք Ուկրաինան և մտնում Մաքսային միություն։ Ես կտրականապես մերժում եմ», — ասել է Ազարովը։ Նա նաև դեմ է հանդես եկել Ուկրաինան «Եվրոպայի հումքային կցորդի» վերածելուն՝ նշելով, որ անհրաժեշտ է ուժեղ դիրքերից խոսել թե՛ Եվրոպայի և թե՛ Ռուսաստանի հետ։

Կազմակերպիչները նշում են, որ այս հանրահավաքին ներկա է 250 հազար մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here