Եթե 2000 թ-ին մենք ունեինք 30 ընկերություն ՏՏ ոլորտում, ապա այսօր ունենք 500 ընկերություն: Եվ եթե 30 ընկերությունում աշխատել է 600-ից 700 մասնագետ, ապա հիմա ունենք 13 հազար աշխատող մասնագետ:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօերն Կարեն Վարդանյանը:
«Տեխոնոլոգիաների կարևոր կիրառումներց մեկը ռազմարդյունաբերությունն է: Մենք ունենք 70 ընկերություն, որոնց լուծումները կարող են եւ պետք է կիրառվեն բանակում պաշտպանության ապահովման նպատակով: Ծրագրավորման ոլորտի հիմնական օգուտն այն է, որ կարող է տալ զինամթերքի, զորքերի շարժը կառավարող ծրագրեր: Ապրանքային հոսքերը, մարդկային հոսքերը, դա մի ամբողջ կոմպլեքս է, եւ համապատասխան այդ լուծումները կարելի է բերել ռազմական ոլորտ, որը կբերի լուրջ ֆինանսական տնտեսումներ: Կբարձրացնի նաև որոշումներ ընդունելու արդյուանվետությունը»,-ասաց Վարդանյանը:
Նա հավելեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ իրենք ներկայացրել են այս ծրագրերը, թե ինչպես կարելի է ռազմարդյուանբերությունը զարագացնել, տեխնոլոգիական զենք կիրառել Հայաստանում: