«Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները աշխատանքից ազատվելուց հետո աշխատանքի հրավեր են ստացել տարբեր ընկերություններից»,- այս մասին Araratnews.am-ին ասաց մետրոպոլիտենի նախկին աշխատակից Անդրանիկ Գևորգյանը:
Վերջինս, սակայն, չցանկացավ նշել իրենց աշխատանք առաջարկած ընկերությունների անունները՝ մտավախություն ունենալով, որ դրանց վրա ճնշում կգործադրվի:
«Մենք ուզում ենք վերականգնել մեր հին գործը: Աշխատանքը մեզ ժամանակավոր է անհրաժեշտ»,- ասաց նա:
Անդրանիկ Գևորգյանի խոսքով՝ իրենց դատական գործն ընթացքի մեջ է: