Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Այգեպար գյուղի բնակիչ Սուրեն Գրիգորյանը ասում է, որ բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում ապրել գյուղում:
«Իրիկունը շորերով ենք քնումˋ իմանալով, որ ժամը 1:00-ին կարող է կրակոց լինի, որ վեր կենանք, մի տեղ գնանք, կամ ու՞ր գնանք»,-ասում է Գրիգորյանը:
Նա նույնիսկ նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սահմանմերձ գյուղում ապրելու պայմանների մասին, բայց պատասխան չի ստացել:
«Մենք ո´չ աշխատանք ենք ուզում, ո´չ հող ենք ուզում, ո´չ թոշակի բարձրացում ենք ուզում, ոչ մի բան չենք ուզում, մենակ կրակոց չլինի: Նախագահը ընտրվելուց ձեռը դրել է ու երդում տվել, որ ժողովրդին պտի պաշտպանի։ Ու՞ր է էդ ժողովրդին պաշտպանելը: Կռիվ է՝ թող կռիվ անենք, զենք վերցնենք, կռիվ անենք՝ միանգամից պրծնենք, թե չէ էս ի՞նչ ա մեր վիճակը: 25 տարի է, նույն վիճակն է: Նույնիսկ գիշերը հանգիստ չենք քնում»,- ասում է Գրիգորյան Սուրենը: