ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Սիրիայում հայկական առաքելության տեղակայմանը:
«Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»,-ասել է նախարարը:
Տոնոյանը նշել է նաև, որ բարձր աստիճանի են բերված հայ խաղաղապահները, և կատարելու են այն, ինչ իրենց վերադասը հրամայի:
«Մեր խաղաղապահների հետ կապված ոչ մի խնդիր չկա»,- իր խոսքում ասել է Դավիթ Տոնոյանը: