Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր եւ ԱՄՆ թիմերի ոչ-ոքի արդյունքը։
«Մեիք շատ էինք ուզում հաղթել, սակայն չստացվեց։ Չգիտեմ, թե ինչու դա մեզ չհաջողվեց։ Չեմ կարողանում պատճառներ գտնել։ Դա ուղղակի անհաջող խաղ էր։ ՄԵնք մաթեմատիկական շանսեր ունենք, այնպես որ ոչինչ կորած չէ։ Գանայի հետ մենք խաղալու ենք հաղթանակի համար, իսկ զուգահեռ հանդիպմանը ինչ ասես հնարավոր է կատարվել։ Փլեյ-օֆ ելքը գործնականորեն անիրագործելի խնդիր է, բայց ֆուտբոլում ամեն ինչ պատահում է։ Սա երկար շրջան էր։ բայց չեմ կարծում, թե հգնածությունն է մեր անհաջողությունների հիմնական պատճառը։ Բոլոր թիմերը Աշխարհի առաջնությանը ժամանում են հաղթանակի համար։ Այն, որ Պորտուգալիան կարող է հաղթել Մունդիալը՝ իլյուզիա է։ Մրցաշարում կան թիմեր, որոնք գերազանցում են մեզ եւ ավելի են արժանի հաղթանակի Աշխարհի խաղերում»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է AS գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Պորտուգալիան խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Վերջին խաղում Պորտուգալիան հանդիպելու է Գանայի հավաքականի հետ։ Եթե անգամ Գերմանիան եւ ԱՄՆ-կ խաղան ոչ-ոչքի, ապա Պաուլու Բենտուին չի փրկի անգամ աֆրիկացիների նկատմամբ հաղթանակը։