տուն Քաղաքական Միջազգային Մենք շահագրգռված չենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում. Սերբիայի վարչապետ

Մենք շահագրգռված չենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում. Սերբիայի վարչապետ

66
0

rsz_vucic-necemo-sami-formirati-vlast
Սերբիան չի աջակցում Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցներին, թեև իր համար ընտրել է եվրոպական ապագան: Այս մասին Die Welt գերմանական թերթին տված հարցազրույցում նշել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:

«Սերբիան հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն մենք չենք պաշտպանպում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Սերբիան ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել Մոսկվայի հետ, բացի դրանից մենք 100%-ով կախված ենք ռուսական էներգիայից», — նշել է սերբ պաշտոնյան:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեզ համար շատ բարդ քայլ կլինեին, ոչ վերջին հերթին մեզ հաող ընդհանուր պատմության պատճառով», — ընդգծել է Վուչիչը, ով ակնկալում է, որ 2019թ.-ին իր երկիրը կմտնի Եվրամիություն: