տուն Լուրեր Մենք մեր հույսերը չկտրեցինք. Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ

Մենք մեր հույսերը չկտրեցինք. Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ

66
0

ggggg

Այս տարի` հուլիսի վերջի ու օգոստոսի սկզբի օրերը նշանավորվեցին հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների ինտենսիվությամբ: Այս ամենից ընդամենը օրեր անց` երեկ, սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բացվեց նոր վերանորոգված մանկապարտեզը: Գյուղապետն ասում է, որ անգամ այդ աննախադեպ լարված իրավիճակն իրենց չկոտրեց:

«Շատ դժվար է բառերով նկարագրել: Ընդհանուր պատերազմական տարիների մեջ այդ վերջին շաբաթը ուրիշ էր, բայց մենք մեր հույսերը չկտրեցինք: Մեր ժողովուրդն իսկապես վատ վիճակում էր: Ասել, որ չենք կոտրվել, սուտ կխոսենք: Բայց այսօր փաստն այն է, որ հակառակորդի հարձակումից հետո մանկապարտեզը բացվեց, երեխաները եկան, ու մենք բոլորս ուրախ ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մանվել Կամենդատյանը: