տուն Քաղաքական Հայաստան Մենք մեր գործընկերներին հորդորել ենք վերադառնալ կառուցողական դաշտ. Տոնոյան

Մենք մեր գործընկերներին հորդորել ենք վերադառնալ կառուցողական դաշտ. Տոնոյան

283
0

Խորհրդարանական ճեպազրույցին մասնակցեց նաև ԲՀԿ-ն:

Լրատվամիջոցների հիմնական հարցադրումները Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի միջադեպին էին վերաբերում:

Լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, և իրենք տվել են երևույթին գնահատական:

«Մենք մեր գործընկեր կուսակցություններին հորդորել ենք մոռանալ եղածը և վերադառնալ կառուցողական դաշտ»,- ասաց Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համարում է, որ այս օրերին առաջնային հարցերը շատ ավելի կարևոր են, քան տեղի ունեցածը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ, խոսելով կորոնավիրուսի տարածման տեմպերի և սահմանափակումների մեղմացման մասին, ասաց, որ քայլ առ քայլ պետք է գործեն մոլերը` խստագույնս պահպանելով կանոնները, հակառակ դեպքում կունենանք տնտեսական կոլապս: Սրան էլ հակառակ ընդգծեց, որ քանի դեռ չենք հասել համավարակի պիկին, հնարավոր է, որ վարակի տարածումը աղետալի լինի, և կրկին սահամանափակուներ կիրառվեն:

Հայկ Մագոյան