տուն Սպորտ Մենք ձեզանով ենք ուժեղ. Սիմոն Մարտիրոսյանը՝ հայ զինվորներին

Մենք ձեզանով ենք ուժեղ. Սիմոն Մարտիրոսյանը՝ հայ զինվորներին

788
0

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին ու հայ զինվորներին.

«Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ։ Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը,ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։

Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են,որ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը մերն է։

Կեցցե՛ք տղերք,մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։

ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻՆ
ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ և ՍՊԱՅԻՆ
ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԸՆԿԱԾՆԵՐԻՆ», – գրել է Սիմոն Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում: