Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտնել է այն մասին, որ Ուկրաինան տեխնիկապես դեռ պատրաստ չէ Մաքսային միություն մուտք գործելու՝ չնայած «Մաքսային միությունը երկրին մի շարք տնտեսական առավելություններ, այդ թվում՝ գազի այլ սակագին է երաշխավորում»:
Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հարցին, Շուվալովը նշել է. «Այժմ բանակցություններ են տարվում Հայաստանի հետ: Ընդ որում՝ ամեն ինչ բաց և թափանցիկ ձևով է ընթանում: Մենք Հայաստանին գազի համապատասխան գին ենք տրամադրում, քանի որ նա մեզ հետ Մաքսային միության հետ առնչվող համաձայնությունների փաթեթ է ստորագրում»,- հայտնել է նա: