Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է `
Ես վստահ եմ, որ Ազգային գրադարանի թվային շտեմարանների հետ կապված այս աղետը ի վերջո չի ունենալու անդառնալի հետևանքներ: Մենք կրկին շնորհակալությամբ օգտվելու ենք այդ հզոր գործիքից: Բայց այն, ինչ տեղի է ունեցել, կրկին, վերստին, վերջնականապե՛ս ու անվերադա՛րձ բոլորիս պետք է մղի գերագույն հոգատարությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվել մեր ազգային արժեքներին ու հարստություններին: ԲՈԼՈՐԻՍ: Անկախ այն հանգամանքից, թե ով է Ազգային գրադարանի, Մատենադարանի, Ցեղասպանության թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի կամ մեկ այլ մշակութային հաստատության տնօրենը, և անկախ այն հանգամանքից, թե մենք որքան ենք համակրում կամ հակակրում նրան: Եվ գոնե այսպիսի պահերին կարողանանք զսպել կոնկրետ անձանց հանդեպ մեր համակրանքներն ու հակակրանքները: