տուն Լուրեր Մենք կողմ ենք, որ ավելի շուտ լիներ համատեղ հանրահավաքը. Արմեն Մարտիրոսյան

Մենք կողմ ենք, որ ավելի շուտ լիներ համատեղ հանրահավաքը. Արմեն Մարտիրոսյան

94
0

big_1367569934_4567991

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում խոսեց քառյակի երեկվա խորհրդակցության արդուքնում կայացրած որոշումների վերաբերյալ:

«Լավ կլինի սպասել մինչև Խորհրդարանի ներկայացուցիչների համատեղ ասուլիսին, որը տեղի կունենա առաջիկայում: Եթե մեր ցանկությունը հարցնեն, մենք կողմ ենք, որ ավելի շուտ լիներ հանրահավաքը: Բայց քանի որ մենք միայնակ չենք գործում հիմա, այլ ցանկություն ունենք ավելի լայն համագործակցության, հաշվի ենք առնում մեր մնացած գործընկերների մոտեցումները»,- ասաց նա:

«Հանրահավաքը շատ ավելի վաղ պետք է լիներ, բայց քանի որ Սերժ Սարգսյանը Կառավարությանը հրաժարականի ուղարկեց, հանրահավաքի համար որոշակի առումով կոնկրետ խնդիրներ են պետք»,- եզրափակեց նա: