«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, որ ժամանակին ցանկացել է վաճառել Կրիշտիանո Ռոնալդուին 180 մլն եվրոյով, երբ նա հանդես էր գալիս անգլիական ակումբում: Նա պնդում է, որ «Յունայթեդը» ոչ բավարար փոխհատուցում է ստացել Ռոնալդուի տեղափոխությունից:
«Հիշում եմ, ես այն ժամանակ գործադիր տնօրեն Դևիդ Գիլին խնդրեցի Կրիշտիանո Ռոնալդուին վաճառել 180 մլն եվրոյով: Սակայն նրան այդ առաջարկը միամիտ թվաց: Մինչև հիմա մտածում եմ, թե ինչ կասեր «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, եթե մենք նրան նման գին առաջարկեինք: Մադրիդյան ակումբը այս ամառ Բեյլի համար վճարեց 100 մլն եվրո: Վստահ եմ, որ Կրիշտիանոյին կարելի էր ավելի թանկ վաճառել: Նա «Ռեալ» է տեղափոխվել իմ հավանությունից հետո», սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» դրա համար բավարար փոխհատուցում չստացավ»,- ասել է շոտլանդացի մասնագետը: Այս մասին հաղորդում է Football Espana-ն: