Թուրքիան պատրաստ է ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1915 թվականի դեպքերին և Հայոց ցեղասպանությանը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջամիլ Չիչեքը: Հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նա կրկին խոսել է պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, որի եզրակացությունները, ըստ խոսնակի, Թուրքիան կճանաչի: «Ամենամեծ վիրավորանքն ու ամենամեծ անհարգանքն այն է, երբ մի հասարակության մեղադրում են ցեղասպանության մեջ, որը չի եղել», — ասել է Չիչեքը` նշելով, որ Կանադայի խորհրդարանի կողմից 1915 թվականի ճանաչումը որպես Ցեղասպանություն լուրջ հարված էր Թուրքիային:
Հիշեցնենք, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց մեծ եղեռնը որպես Ցեղասպանություն: