տուն Քաղաքական Միջազգային Մենք կատարել ենք ընդդիմության գրեթե բոլոր պահանջները, սակայն նրանք հրաժարվում են պատասխանատվությունից․...

Մենք կատարել ենք ընդդիմության գրեթե բոլոր պահանջները, սակայն նրանք հրաժարվում են պատասխանատվությունից․ Ուկրաինայի արտգործնախարար

99
0

-

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել համատեղ կառավարություն ձևավորելու և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը։

Սակայն, ըստ նախարարի, արտահերթ նախագահական ընտրությունների հարց դնելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ Յանուկովիչը 2010 թվականին ընտրվել է օրինական ճանապարհով։ Նա նաև կոչ է արել, որպեսզի Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցությանը չվերաբերվեն որպես «հակաժողովրդավարական» կամ «հակաեվրոպական» ուժի։ Կոժարան հատուկ շեշտել է, որ իշխանությունները կատարել են ընդդիմադիրների առաջ քաշած գրեթե բոլոր պահանջները, սակայն վերջիններս չեն ցանկանում ստանձնել իրենց պատասխանատվությունը։

Արտգործնախարարը նշել է, որ թեպետ Ռուսաստանի հետ Ուկրաինան ունի կարևոր տնտեսական և ռազմավարական հարաբերություններ, այդուհանդերձ Մոսկվան անմիջական ազդեցություն չունի պաշտոնական Կիևի վրա։ Այս կապակցությամբ նա կոռեկտ չի համարել Ուկրաինան ներկայացնել որպես խաղաքարտ Արևեմուտքի և Արևելքի միջև։ «Ուկրաինայի ժողովուրդը սեփական ապագան ընտրելու կամք ունի»,- եզրափակել է նախարարը։