տուն Սպորտ Մենք Իսպանիային կարող էինք հաղթել և 8:1 հաշվով. Ռոբին վան Պերսի

Մենք Իսպանիային կարող էինք հաղթել և 8:1 հաշվով. Ռոբին վան Պերսի

75
0

rsz_450567570Նիդերլանդների հավաքականի ավագ Ռոբին վան Պերսին հայտարարել է, որ իր թիմը կարող էր Իսպանացիներն հաղթել էլ ավելի խոշոր հաշվով:

«Խաղը կարող էր մեր օգտին ավարտվել 6:1, 7:1 կամ նույնիսկի 8:1 հաշվով: Պահերի իրացումը մեր թիմի մոտ բարձր մակարդակի էր:

Ի՞նչ կարող եմ ասել իմ առաջին գոլի մասին: Ես տեսել էի փոխանցման պահը և այն, որ Կասիլյասը դուրս է եկել դարպասից, այդ պատճառով որոշեցի ռիսկի դիմել: Այժմ մենք կարող ենք հիանալ այդ գոլով», — պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա հարձակվողը:

Բայց, այս ամենով հանդերձ, նա նշել է, որ իր թիմը չպետք է չափից ավելի ոգևորվի:

«Մենք դեռ ոչինչ չենք արել: Առջևում Ավստրալիան է: Բայց ես վստահ եմ մեր թիմի վրա: Մենք ուժեղ ենք: Բոլորն են դա տեսել երկրորդ խաղակեսում», — նշել է «նարնջագույնների ավագը: