տուն Լուրեր Մենք իսկապես սրա մեջ իմաստ ենք դնում. Արմեն Ռուստամյանը՝ քառյակի հայտարարության մասին

Մենք իսկապես սրա մեջ իմաստ ենք դնում. Արմեն Ռուստամյանը՝ քառյակի հայտարարության մասին

78
0

22.1112

Այսօր Աժ-ում ոչ իշխանական չորս ուժերը ներկայացրին 12-կետանոց հայտարարությունը, որը նրանք քննարկել ու կազմել են համատեղ քննարկումների արդյունքում: Այս մասին ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ լուրջ վերաբերմունք է ակնկալում:

«Ես, իհարկե, գիտեմ, որ տարաբնույթ կլինեն մեկնաբանությունները, բայց կոչ կանեի լրջությամբ վերաբերվել այս իրողությանը: Սա մի առիթ է, որ մենք իրական դարձնենք համագործակցությունը ընդդիմադիր դաշտի ու իշխանության միջև: Դաշնակցությունն իր կողմից ուղարկել է այս հայտարարության տեքստերը թե նախագահին, թե վարչապետին: Մենք իսկապես սրա մեջ իմաստ ենք դնում և ակնկալիքը չափազանց մեծ է: Կարող ենք իրական, քաղաքակիրթ հարաբերությունների նոր սկիզբ դնել: Մենք կարծում ենք, որ մեծ է այն անվստահությունը, որն առաջացել է այսօր թե կողմերի մեջ, թե հասարակության մեջ իշխանության նկատմամբ: Մենք ձեզ ասում ենք, որ պատրաստ ենք ամբողջությամբ իրար հետ քննարկել և իրական դարձնել բոլոր այն պահանջները, որ այդտեղ կան: Մենք իսկապես արել ենք ամեն ինչ, որպեսզի պարզ դառնա, որ, ինչպես հաճախ ասում են, ընդդիմությունը, հասարակութունը և իշխանությունը մեկ նավի մեջ են, դա իսկապես ցույց տանք: Մենք չենք ուզում ճոճել նավը այնպես, որ այն խորտակվի: Որովհետև այն գահավիժումը, որի մեջ հայտնվել է այսօր մեր երկիրը, իսկապես դրան է տանում: Բայց դրանից տուժելու են բոլորը»: