Այսօր Ազգային ժողովումˋ Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկամանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, թե որքանով են բարձրանալու կենսաթոշակների չափերը:
Հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացու համար կենսաթոշակի աճը կկազմի 17 տոկոս, 10 տարվա ստաժ ունեցողի համարˋ 41,9 տոկոս, 15 տարվա ստաժ ունեցողի համարˋ 39 տոկոս, 20 տարվա ստաժ ունեցողի համարˋ 31,9 տոկոս:
«Պետք է նշեմ, որ աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակների թիվը այս բարձրացման արդյունքում կպակասի շուրջ 40 հազարով եւ աղքատության ստորին շեմիցˋ ցածր կենսաթոշակ ստացողների թիվը շուրջ 50 հազարով»,-ասաց Արտեմ Սարգսյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց է տվել Արտեմ Ասատրյանին եւ ներկայացրեց որոշ փաստարկներ ուղղված կառավարությանը:
«Եթե 70 միլիարդ դրամը հարկավոր է, որպեսզի մենք հաղթահարենք աղքատությունը, ուրեմն մեզ պետք է այնպիսի կառվարություն, որը կարողանա հայթայթել այդ 70 միլիարդը: Եթե կառավարությունը չի կարողանում հայայթել, ուրեմն այն կառավարությունը չի, որ անհրաժեշտ է ՀՀ-ը»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցնում է, որ նույն կառավարությունը 2008-ինˋ ճգնաժամի պիկին, կանխատեսել էր, որ աղքատությունը 2012-ին պետք է լիներ 14 տոկոս:
«Հիմա ասում է, որ ճգնաժամը դրան խանգարել է: Եթե կառավարությունը չէր կարող ճգնաժամի պիկին հաշվարկել, թե ինչի կհանգեցնի դա, եւ չի ընդունել այդ ծրագիրը, նշանակում է, որ մենք գործ ունենք անարդյունավետ կառավարության հետ: Այս փաստարկների հետ կուզեի Ձեր տեսակետը լսել»,-ասաց Փաշինյանըˋ դիմելով Արտեմ Ասատարյանին:
Ի պատասխանˋ Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտին պետական բյուջեից հատկացվում է շուրջ 362 միլիարդ դրամ:
«Մեր առաջարկությունը եղել է հնարավորինս հասցեական եւ երաշխավորված` դեպի ցածր կենսաթոշակ ստացողներին, որպեսզի մենք կարողանանք այդ նշաձողերը ապահովել մեր հայրենակիցներիˋ կենսաթոշակառուների համար, քանի որ կեսնաթոշակառուները ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկի: Կենսաթոշակային ծրագիրը, չլինելով անմիջականորեն ուղղված աղքատության հաղթահարմանը, կունենա ամենամեծ ազդեցությունը աղքատության հաղթահարման կամ կրճատման գործում»,-պատասխանեց Արտեմ Ասատրյան: