տուն Լուրեր Մենք գործ ունեինք լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտելու հետ. ՄԻՊ խորհրդական

Մենք գործ ունեինք լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտելու հետ. ՄԻՊ խորհրդական

231
0

1483922_483759668399472_551398141_n

Առաջին հայացքից գործ ունեինք լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտելու հետ, որը քրեական օրենսգրքով նախատեսված իրավախախտում է, այսինքն՝ հանցագործություն: Այս մասին Araratnews.am-ի հետ զրուցյում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արմեն Գրիգորյանըˋ անդրադառնալով երեկ տնտեսագիատական համալսարանում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի տնտեսագիտական համալսարանում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզը լուսաբանելու եկած լրագրողների աշխատանքը խոչընդոտել էին բուհի ուսանողներըˋ թույլ չտալով նրանց մուտք գործել բուհի ներսը:

Լրագրողները ահազանգել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ ՀՀ ոստիկանություն:

«Այստեղ անելիք ունի ոստիկանությունը, հենց այն պետական մարմինը, որը իրավասու է: Հետագայում եթե ոստիկանության գործողությունների հետ կապված բողոքներ լինեն, մենք կկարողանք միջամտել, օգնել լրագրողներին: Քանի որ երիտասարդները պետական կառավարման կամ տեղական ինքակառավարման մարմնի պաշտոնատար անձինք չեն եղել, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը այդ դեպքի հետ կապված, բնականաբար, նրանց վրա չի տարածվում: Ուսանողները մասնավոր անձինք ենք այս դեպքում»,- ասում է Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքերովˋ երեկ լրագրողներին մոտեցել է նաեւ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողը, եւ լրագրողները հաղորդում են ներկայացրել կատարվածի վերաբերյալ:

«Հիմա պետք է սպասել ոստիկանության գործողությունների արդյունքներինˋ հաշվի առնելով, որ նաեւ տեսագրություն կա այդ երիտասարդների վերաբերյալ, ովքեր թույլ չեն տվել լրագրողներին մտնել եւ լուսաբանել թեզի պաշտպանությունը»,- ասում է Գրիգորյանը եւ հավելում, որ ոստիկանության գործողություններից հետո անհրաժեշտության դեպքում ՄԻՊ-ի գրասենյակը կրկին կարձագանքի այս դեպքին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here