«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ մանդատը վայր դնելու մասին: «Եթե կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել Երեւանի ավագանիում եւ չենք կրի պատասխանատվություն ավագանու գործունեության համար»,- ասաց պարոն Մարուքյանը:
Ասուլիսին ներկա էր նաև Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը, որը հիշեցրեց՝ կուսակցությունն ունի օրակարգ, իր քաղաքական օրակարգը, եւ երբ ավագանու անդամը շեղվում է օրակարգից, պետք է դա քննարկվի:
Հարցին՝ հնարավո՞ր է այս որոշման վրա ազդել է իշխանությունը, Էդմոն Մարուքյանը բացասական պատասխանեց՝ նման բան չի կարող լինել: «Մենք գոհ ենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից, ինչպես պետք է աշխատի ընդդիմադիր ավագանին, բայց նաև իրավիճակներ կան, որոնք դուրս են պարոն Խաժակյանի ազդեցությունից: Կա պատասխանատվություն, որը տարածվում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության վրա»,- մանրամասնեց պարոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը Դավիթ Խաժակյանի՝ հավանական հետ կանչելը պայմանավորված կլինի նաև հանրության վերաբերմունքով եւ ԶԼՄ-ների լուսաբանմամբ, որոնք անդրադառնում են քաղաքապետի ծիծաղին, անտեսելով Խաժակյանի կարեւոր հայտարարությունը։ Թիրախավորում են իրենց, փորձում սրբադասել իշխանությանը:
Հիշեցնենք՝ Դավիթ Խաժակյանը երեկ քննադատել էր Հայկ Մարությանին՝ Երեւանի քաղաքապետին, հետին ամսաթվով ստորագրություն դնելու մասին: Նա նաև դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ իր հայտարարությանն ընթացք տալու: