տուն Քաղաքական Միջազգային Մենք գնում ենք Վիլնյուս` հպարտությամբ հայտարարելու եվրոպական ընտրության մասին. Վրաստանի նորընտիր նախագահ

Մենք գնում ենք Վիլնյուս` հպարտությամբ հայտարարելու եվրոպական ընտրության մասին. Վրաստանի նորընտիր նախագահ

105
0

Giorgi_Margvelashvili

Վրաստանը կմեկնի Վիլնյուս, որպեսզի շարունակի եվրոպական զարգացման իր ուղին: Այսօր նման հայտարարություն է արել նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին գրում է Apsny.ge-ն:

«Վիլնյուսի հանդիպումը (ԵՄ գագաթնաժողովը — խմբ.) մեզ համար չափազանց կարևոր է: Դա մեր եվրոպական ընտրության ապացույցն է: Այստեղ մենք վավերացնելու ենք ասոցացման պայմանագիրն ու ազատ գոտու մասին համաձայնագիրը, և դա կլինի միայն սկիզբը, մեզ համար շատ կարևոր սկիզբ, քանի որ այստեղ է հիմք դրվում Վրաստանի` եվրոպական ընտանիքի անդամակցությանը: Վիլնյուսում մենք հպարտությամբ կհայտարարենք մեր եվրոպական ընտրության մասին», — ասել է Մարգվելաշվիլին:

Բացի այդ, Մարգվելաշվիլին անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին` ասելով, որ իր հյուսիսային հարևանի հետ Վրաստանը կորդեգրի կառուցողական կեցվածք. «Մեր կողմից ագրեսիա չի լինի, Ռուսաստանի նկատմամբ Վրաստանը կառուցողական կլինի», — ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here