Այսօր մի խումբ ակտիվիստներ ժամը 12:00-14:00 հավաքվելու են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքի մոտˋի պաշտպանություն նոյեմբերի 5-ի միջադեպի արդյունքում կալանավորվածների՝ ի դեմս Շանթ Հարությունյանի:
«Այսօր Շանթը և իր համախոհները հայտնվեցին քաղբատարկյալի կարգավիճակում։ Այժմ որոշում է կայացվել Շանթ Հարությունյանին երկուշաբթի օրը տեղափոխել հոգեբուժարան։ Մենք՝ մի խումբ մտահոգ քաղաքացիներով հայտարարում ենք, որ ՙ«Մենք բոլորս Շանթ ենք» կարգախոսով այսօր կլինենք ԱԱԾ-ի շենքի մոտ: Բոլորիդ ներկայությունը պարտադիր է, միասին մենք կարող ենք և հաղթող ենք»,-նշել է ակտիվիստ Անի Կաղինյանը:
Էմմա Պալյան