տուն Լուրեր Մենք բոլորս ենք հասկանում, որ գազի հետ կապված կա խնդիր. Միքայել Մելքումյան

Մենք բոլորս ենք հասկանում, որ գազի հետ կապված կա խնդիր. Միքայել Մելքումյան

204
0

Miqael-Melkonyan-1024x786

«Այն որ Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը անհրաժեշտություն են տեսնում գազի գնի ուսումնասիրման հանձնաժողով ստեղծել` խոսում է այն մասին, որ այստեղ խնդիր կա: Մենք բոլորս ենք հասկանում, որ եթե չկա խնդիր ապա անհրաժեշտություն չէր լինի հանձնաժողով ստեղծելու»,- Ազգային Ժողովում իր ելույթի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանըˋ ավելացնելով, որ այս հանձնաժողովը չի ստեղծվելու յան նպատակով, որպեսզի փարատվեն այն խոսակցությունները, որ ամեն ինչ պաշաճ է անցել:

Պատգամավորը նկատեց, որ գազի որակը ստուգող հանձնաժողով կառավարությունը որոշեց ստեղծել միայն հանրային աղմուկից և ճնշումից հետ. «Անգամ առաջարկություն եղավ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել նաև գիտնականների: Ես կարծում եմ, որ կառավարությունը չպետք է սպասի այդպիսի քննարկումների, այլ ինքը պետք է նախաձեռնի նման միջոցառումների անցկացումը»,- ասաց պատգամավորը: