«Մեր առաջարկած 12 կետերը ներկայացնելուն անմիջապես հաջորդեց այն, որ այս ծրագիրը բերեցին խորհրդարան»,- այսօր Ազգային Ժողովի նիստին ասաց «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով կուտակային կենսաթոշակների նոր օրենքի մասին:
«Նրանք ասացին, որ այդ 12 կետերը շատ վատ կետեր են ու իշխանությանը վտանգ կարող է սպառնալ: Լավ արեցիք, որ շուտ արտահայտվեցիք, որովհետեւ նրանք, ովքեր հավատում էին, թե կիրականացնեք այդ 12 կետերը, նրանք նույնպես հասկացան, որ դուք դա չեք անի: Մենք բանան պետություն ենք, որը ընդամենը կոշտ ավտորիտարիզմով է ղեկավարվում, որ 4-5 հոգով նստում են ու ղեկավարում այս պետությունը»,-ասաց Հակոբյանը:
Նա հարց ուղղեց քաղաքական մեծամասնությանը, թե այս լարված սոցիալ-տնտեսական վիճակում ինչու՞ են «կուտակայինի» այս նախագիծը բերել: Իսկ Կառավարության հետ հանդիպումները այս ծրագրի շուրջ նա որակեց որպես PR ակիցա:
«էժան ճարպկություն էր ձեր կողմից։ Մտածեցիք ռեպորտարժ կտաք, կադրեր կգան կնկարեն, որ կառավարությունը ընդդիմության հետ քննարկել է։ Այնինչ, դուք դուրս եկաք, բերեցիք այն նախագիծը, որը քննարկել եք ու առաջարկել»,-ասաց Հակոբյանը:
Նա անվանեց քաղաքական ակապելլա քաղաքական մեծամասնությանը, որը «կեղծ նոտաներ է բերում մտցնում, որ քվորում ապահովի»:
«Ժառանգության» պատգամավորը իշխանությանը առաջարկեց նաև մի քանի կառուցողական մոտեցումներ. «Վերջ տվեք կառավարել համակարգային կոռուպցիային, որը խփում է պետության ողնաշարին: Վերջ տվեք ստվերային տնտեսությանը: Վերջ տվեք մենաշնորհին, վերջ տվեք ՏԻՄ-ում ազգ ու բարեկամներով ձեր խցկելուն: Թափ տվեք այդ համակարգը»։