տուն Քաղաքական Միջազգային Մենք ավելի ենք մոտեցնում Վրաստանը ՆԱՏՕ-ին․ Անդրես Ֆոգ Ռասմուսեն

Մենք ավելի ենք մոտեցնում Վրաստանը ՆԱՏՕ-ին․ Անդրես Ֆոգ Ռասմուսեն

112
0

NATO Secretary General  Visit

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենն այսօր հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է զգալի միջոցներ ձեռնարկել՝ Վրաստանի հետ համագործակցությունն ավելի ամրապնդելու համար։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն մինչև 2015 թվականի ավարտը պետք է որոշում կայացնի՝ ընդունել Մոնտենեգրոյին իր կազմի մեջ, թե՝ ոչ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք սկզբունքային համաձայնություն ունենք Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամագրման ծրագրի մշակման հարցով», — նշել է գլխավոր քարտուղարը։ Ներկայում Վրաստանը համարվում է Դաշինքի հետ արագացված երկխոսության  ծրագրի անդամ, ինչից հետո նրան կառաջարկվի անդամակցության «ճանապարհային քարտեզ»։

Հիշեցնենք, որ այսօր Kommersant-ը գրել էր, որ ՆԱՏՕ-ն չի շտապում Վրաստանին տրամադրել «ճանապարհային քարտեզ», քանի որ այնտեղ պետք է անցկացվեն բարեփոխումներ, բացի այդ, որոշ երկրներ չեն ցանկանում փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։