տուն Քաղաքական Մենք առաջնորդվում ենք «Надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով

Մենք առաջնորդվում ենք «Надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով

246
0

Надейся на лучшее, готовься к худшему, այս մասին հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք այդ սկզբունքով են առաջնորդվում։

Վարչապետն ասաց, որ 19-ի բյուջեում դրված էր տնտեսական աճի 4,9 տոկոս ցուցանիշ, բայց նայելով հունվար-սեպտեմբերի մեր տնտեսական ցուցանիշներին, գալիս է այն եզրահանգման, որ տնտեսական աճի կանխատեսումն ավելի մեծ է:

Նրա խոսքով, կառավարությունն առաջնորդվում է առավել պահպանողական սցենարով, բյուջեի հիմքում դնում է ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը:

«2018-ին եւս բյուջեի նախագծում դրված էր 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, սակայն մենք ապահովեցինք 5,2 տոկոս ցուցանիշ: Սա ճիշտ մոտեցում է»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here